Arandznatun Անձնական

5 months ago Անշարժ Գույք Երևան   65 դիտում

-- ֏

  • img
  • img
  • img
  • img
Վայր: Երևան
Գին: -- ֏

Առաջարկվում է առանձնատուն.

Առանձնատունը գտնվում է Թբիլիսյան խճուղու 1/4 հասցեում' Երևանի կենտրոնից 5-6 կմ հեռավորության վրա: Չորս հարկանի այս առանձնատունը ունի իր հյուրին գոհացնելու բացարձակ բոլոր հնարավորությունները:

Վերևի հարկը հանգստի և սպորտ սենյակ է'համապատասխան կահավորումով, ունի նաև hd smart TV իր բազմաքանակ ալիքներով, հատակը սալիկապատ է, ունի ջեռուցում:

Երրորդ հարկում գտնվում են կահավորված չորս ննջարանները' իրենց առանձին պատշգամբներով, սանհանգույցներ և առանձին պահարան-սենյակ: Երկրորդ հարկում զբաղեցնում է նախասրահը, հյուրասենյակը, գրադարանը' մանկական ժամանցի հարմարություններով, խոհանոցը' իր առանձին պատշգամբով, սանհանգույցը: Հատակը պատված է բնական կաղնու փայտածածկով, նաև սալիկապատ է: Բոլոր սենյակները կահավորված են:

Առաջին հարկի կոնֆերենս-հյուրասենյակը կտեղավորի առնվազն 30 հոգի մարդ, սալիկապատ է: Ամբողջ շենքում տեղակայված է ջեռուցման բարձր համակարգ:

Առանձնատունն ունի 1500 մետր հողատարածք' իր պտղատու այգիով, լողավազանով, մանկական ժամանցային տնակով, մինչև 50 հոգի ապահովվող բամբուկապատ տաղավարներով: Տարածքը վերահսկվում է տեսախցիկներով և ունի կայուն անվտանգության համակարգ:

Առանձնատունը ունի ավտոտնակ'երեք մեքենայի համար և բակ' տասը ավտոմեքենա կայանելու համար:

Առանձնատան ամսավճարն է 3000$, որը ներառում է նաև հարկային վճարումները:

Մանրամասների համար զանգահարել կամ էլ. Փոստ'[email protected]

Հավելյալ

Մակերես (մ²) 1500
Սենյակներ 8